Հովացման համակարգը օգտագործվում է ներքին տարածքներում ջերմաստիճանը նվազեցնելու համար՝ հեռացնելով առկա ջերմությունն ու խոնավությունը: Հիանալի տարբերակ են սպլիտ համակարգերը, որոնք աշխատում են անաղմուկ, քանի որ կոմպրեսորը և օդափոխիչը գտնվում են արտաքին բլոկում և թույլ են տալիս մի քանի ներքին բլոկներ միացնել մեկ արտաքին միավորի: Կան տարբեր տեսակի օդորակիչներ, որոնց ընտրությունը ամբողջապես կախված է կառույցի պահանջներից՝ տարածքի մեծության, անհրաժեշտ ջերմության և կառավարման տեսակի հետ: